Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան ու Արաբական էմիրությունները տնտեսության վերականգման համար Եգիպտոսին կտրամադրեն 12 միլիարդ դոլարի օգնություն:
Նման որոշում է կայացվել Շարմ էլ-Շեյխում հրավիրված արաբական երկրների խորհրդաժողովի ընթացքում:
Միաժամանակ Քուվեյթի ընկերությունները մտադիր են Եգիպտոսի տնտեսության տարբեր բնագավառներում կատարել 4 միլիարդ դոլարի ներդրումներ:
Եգիպտոսին հատկացվելիք գումարի մի մասը կփոխանցվի կենտրոնական բանկի պահուստային ֆոնդ, իսկ մնացածը կներդրվի տնտեսության վերականգման ոլորտներում:
Եգիպտական տնտեսության վերականգնման արաբական երկրների կոնֆերանասին մասնակցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: