Միջազգային 

ՆԱՏՕ-ի քարտուղարը հրաժարվել է միջամտել ուկրաինական հակամարտությանը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցի Ուկրաինայի արեւելքում ծավալվող ռազմական գործողություններին:

Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, նշելով, որ համագործակցության շրջանակներում ալյանսը կշարունակի օժանդակությունը Ուկրաինային:

 

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն երաշխավորում է միայն իր անդամ երկրների անվտանգությունը, որոնք չեն ենթարկվում ագրեսիայի:

Սթոլթենբերգն իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի կողմից ռազմական ուժի արդիականացման, սպառազինության մրցավազքի ու պարբերական զինավարժությունների համար, որոնք լարվածությու են առաջացնում ու սպառնում միջազգային անվտանգությանը:

 

 

Նույն շարքից