Միջազգային 

ԴԺՀ. Կիեւի ռեւանշի հասնելու յուրաքանչյուր փորձ ենթակա է ձախողման

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնբասում ռազմական միջոցով ռեւանշի հասնելու Կիեւի ձեռնարկած փորձերը ենթակա է ձախողման:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ հրադադարից հետո Կիեւը շարունակում է հզորացնել իր ռազմական զինանոցը:

 

Բասուրինը վստահեցրել է, որ բոլոր դեպքերում աշխարհազորայինները կարող են արժանի հակահարված տալ հակառակորդին ու վերջնականապես ջախջախել նրան:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից Դոնբասում գործում է կրակի դադարեցման ռեժիմը, սակայն, ուկրաինական կողմը հրաժարվում է ամբողջությամբ դուրս բերել իր ռազմական տեխնիկան ու հրետանին, ինչի հետեւանքով հակամարտության գոտում գրանցվում է լարվածություն ու հրադադարի պարբերական խախտումներ: Կողմերը մեղադրում են միմյանց մինսկյան համաձայնությունների խախտման մեջ:

 

Նույն շարքից