Միջազգային 

Չինաստանը առաջարկել է բանակցությունների ճանապարհով լուծել Ղրիմի հարցը

analitik.am

Ղրիմի հարցը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, Համաչինական ժողովրդական կոնգրեսի հերթական նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը:

Չինացի քաղաքական գործիչը ընդգծել է, որ Չինաստանը աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, սակայն, ասել է, որ «Ղրիմի հարցը շատ բարդ է»:

Ղրիմում տիրող իրավիճակը մեծապես ազդել է միջազգային քաղաքականության և համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացների վրա, հայտարարել են Պեկինում, գրում է korrespondent.net-ը:

Նույն շարքից