Միջազգային 

Աֆղանստանում ծայրահեղականները 10 խաղաղ բնակիչ են առեւանգել

analitik.am

Աֆղանստանի հարավ-արեւելյան Ղազնի գավառում զինված անձինք կիրակի առնվազն 10 խաղաղ բնակիչ են առեւանգել: Այս մասին հաղորդում է «Համա Պրես»-ը:

Գործակալության տվյալներով, քաղաքացիական ավտոմեքենան կանգնեցրել են շրջանի մայրուղիներից մեկում: Զինյալները մահվան սպառնալիքով առեւանգվածներին տեղափոխել են իրենց մեքենան եւ մեկնել անհայտ ուղղությամբ:

Միջադեպի մանրամասներն ու գերիների թիվը հստակեցվում են: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, աֆղանական ահաբեկչական որեւէ խմբավորում դեռեւս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Փետրվարի վերջին էլ հարեւան Զաբուլ գավառում ծայրահեղականները խազարական համայնքի 30 ներկայացուցչի էին առեւանգել, որոնց ճակատագիրը մինչեւ հիմա անհայտ է: Տեղի իրավապահները կարծում են, որ կատարվածի հեղինակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն են, որոնք առաջնորդները հունվարին հայտարարել են Աֆղանստանի, Պակիստանի, Հնդկաստանի եւ Բանգլադեշի տարածքում Խորասան էմիրության ստեղծման մասին:

Նույն շարքից