Միջազգային 

Բաքվում կիրակի օրը կայացել է ընդդիմադիր Ազգային խորհրդի հանրահավաքը

analitik.am

Ինչպես հայտնում է contact.az-ը, կիրակի օրը Բաքվում կայացել է ընդդիմադիր Ազգային խորհրդի հանրահավաքը՝ նվիրված կոռումպացված իշխանությանն ու երկրի շարքային քաղաքացիների ծանր տնտեսական վիճակին: Հանրահավաքին մասնակցել է 4-5 հազար մարդ:

 


«Իշխանությունների հանցավոր քաղաքականությունն ու անմիտ քայլերը հանգեցրել են նրան, որ ունենալով 19 մլրդ մանաթի բյուջե՝ նրանք որոշել են 8 մլրդ մանաթ բյուջեով օլիմպիական խաղեր անցկացնել: Ո՞ւմ է պետք դա: Նման հսկայական միջոցները կարելի էր ուղղել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների լուծմանը, նվազագույն կենսաթոշակն ու աշխատավարձը բարձրացնելուն, որը կազմում է ընդամենը 150 մանաթ»,- ասել է ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին:

 


Նա նշել է, որ իշխանությունների ոչ կոմպետենտության հաստատումը դարձել են նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային խոստումները, թե մանաթի փոխարժեքը չի փոխվելու:

 


«Նման քաղաքականությունը խոսում է այն մասին, որ սովորական քաղաքացիների շահերն ու խնդիրներն իշխանություններին չեն հետաքրքրում: Ավելին՝ իշխանությունները փորձում են տապալված քաղաքականության սոցիալ-տնտեսական հետևանքները նրանց ուսերին դնել»,- ասել է Քերիմլին:

 


Նա նաև քննադատել է կառավարության պատրաստակամությունը՝ հոգալու Եվրոպական ամառային խաղերի բոլոր մասնակիցների, նաև՝ հայկական պատվիրակության ծախսերը:

 

 

 

Նույն շարքից