Միջազգային 

Քսենիա Սոբչակը լքել է Ռուսաստանը հատուկ ծառայությունների խորհրդով

analitik.am

ՌԴ հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով որոշել է ժամանակավորապես լքել Ռուսաստանը, գրում է «Коммерсантъ» թերթը։



Սոբչակի մտերիմները նշել են, որ մեկնելու պլանները նրա մոտ առաջացել են «հատուկ ծառայությունների խորհրդով»։

 


«Ազգերի թատրոնում «Ամուսնություն» ներկայացման պրեմիերան հետաձգել չէի կարող, ինչպես և չէի կարող հետաձգել այս ընթրիքը, սակայն վաղն իսկ կլքեմ Ռուսաստանը որոշ ժամանակով»,- ասել է Սոբչակը։

 


Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից հետո ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սոբչակը վախենում է իր կյանքի համար և կրկնապատկել է անվտանգության աշխատակիցներին: 

Նույն շարքից