Միջազգային 

Ռուսական բանկերի կրած վնասները 2015թ. փետրվարին աճել են մինչև 36 մլրդ ռուբլի

analitik.am

Ռուսական բանկերի կրած վնասները 2015թ. փետրվարին աճել են մինչև 36 մլրդ ռուբլի։ Հունվարին վնասները կազմել էին 24 մլրդ ռուբլի։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկի փոխնախագահ Միխայիլ Սուխովը, փոխանցում է Deutsche Welle-ն։

 


ՌԴ Կենտրոնական բանկի փոխնախագահ Միխայիլ Սուխովը կարծում է, որ «վերջնական ֆինանսական արդյունքի առումով պետք չէ սպասել մեծ թվերի՝ ինչպես շահույթի, այնպես էլ վնասների մասով»։


 

Նա նաև նշել է, որ 2015-ի արդյունքներով ռուսական վարկային ինստիտուտները կստանան դրական ֆինանսական արդյունք մի քանի հարյուր միլիարդ ռուբլու չափով։ Պաշտոնյայի խոսքով՝ բանկերը կկարողանան հարմարվել երկրի նոր տնտեսական պայմաններին մի քանի ամսից։

Նույն շարքից