Միջազգային 

Զուգդիդիում բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է Սաակաշվիլու կուսակցության պատգամավորը

analitik.am

Կիրակի օրը Վրաստանի արևմտյան Զուգդիդիում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ազգային միասնական շարժում» կուսակցության դեմ բողոքի ակցիան վերաճել է ֆիզիկական դիմակայության: Ակցիայի ժամանակ տուժել է մեկ պատգամավոր՝ գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Նշվում է, որ սկզբում «Վրացական երազանք»-ի ակտիվիստներն ու կողմնակիցները նախկին իշխող կուսակցության գրասենյակի մոտ են իրենց բողոքն արտահայտել՝ կապված մարտի 21-ին Թբիլիսիում նշանակված «Ազգային շարժման» ակցիայի հետ: Այնուհետև ակտիվիստներն շարժվել են դեպի «Ազատ գոտի» ոչ կառավարական կազմակերպության գրասենյակ, որտեղ էլ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Արդյունքում վիրավորվել են ինչպես ակցիայի մասնակիցները, այնպես էլ ոստիկաններ, նաև՝ Սաակաշվիլու կուսակցությունից մեկ պատգամավոր՝ Ակակի Մինաշվիլին:



ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժել է ընդհանուր առմամբ 10 մարդ: Հակառակորդները միմյանց դեմ կիրառել են մահակներ: Կոտրվել են «Ազատ գոտու» գրասենյակի պատուհանները, վիրավորվել է «Վրացական երազանք»-ի մեկ պատգամավոր:

Նույն շարքից