Միջազգային 

Թոնի Բլեերը հեռանում է միջազգային միջնորդների մերձավորարևելյան «քառյակի» հատուկ ներկայացուցչի պաշտոնից

analitik.am

The Financial Times պարբերականը հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը հեռանում է միջազգային միջնորդների մերձավորարևելյան «քառյակի» հատուկ ներկայացուցչի պաշտոնից:

 


Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ն և Եվրոպան ուսումնասիրում են իրենց քաղաքականության այլընտրանքային տարբերակներ՝ Իսրայելում այս շաբաթ կայանալիք ընտրությունների նախաշեմին:

 


Բլեերը զբաղեցրել է հատուկ ներկայացուցչի պաշտոնն ութ տարի շարունակ, հիշեցնում է թերթը: Նշվում է, որ Բրիտանիայի նախկին վարչապետը մտադիր է շարունակել իր մասնակցությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ աշխատանքներին: Այդպես, անցած շաբաթ օրը նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Շարմ-էշ-Շեյխում՝ «դերի հնարավոր փոփոխությունը» քննարկելու համար: Բացի այդ, նշում է թերթը, Բլեերը զրուցել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

 

 

 

Նույն շարքից