Միջազգային 

2014 թվականին Չինաստանը դարձել է աշխարհի երրորդ երկիրը սպառազինության արտահանման ծավալներով

analitik.am

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հրապարակել են 2014 թվականի երկրների սպառազինության արտահանման մասին զեկույցը: Ըստ զեկույցի Չինաստանը դարձել է աշխարհի երրորդ երկիրը սպառազինության արտահանման ծավալներով՝ առաջ անցնելով Գերմանիայից և Ֆրանսիայից: 


 

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ 2010-2014 թվականներին Չինաստանի սպառազինության արտահանումն աճել է 16 տոկոսով՝ նախկին ժամանակահատվածի համեմատ:

 


Զենքի համաշխարհային առևտրում ԱՄՆ բաժինը 31 տոկոս է, Ռուսաստանինը՝ 27 տոկոս, նշել են մասնագետները: Գերմանիայի և Ֆրանսիայի ծավալները կազմում են 5-ական տոկոս:

 


Նույն շարքից