Միջազգային 

ՌԴ-ն անհանգստացած է իր սահմաններին ՆԱՏՕ-ի զորավարժությունների կապակցությամբ

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը անհանգստություն է հայտնել Ռուսաստանի սահմաններին զորավարժությունների հաճախակիության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։



«Մենք խորապես անհանգստացած ենք մեր սահմաններին ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորավարժությունների հաճախակիացմամբ։ Հատկապես զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ դա տեղի է ունենում Եվրոպայի հյուսիսարևելյան շրջանում, որը հատկապես կայուն է անվտանգության տեսանկյունից»,- ընդգծել է Մեշկովը։


Նույն շարքից