Տնտեսություն 

Հունիսի վերջի դրությամբ ՀՀ մաքուր արտաքին պարտքն աճել է ու կազմել ավելի քան 4 մլրդ 708 մլն դոլար

analitik.am

ՀՀ մաքուր արտաքին պարտքը 2014թ. երկրորդ եռամսյակի ընթացքում աճել է 24 մլն 670 հազ. դոլարով՝ կազմելով 4 մլրդ 708 մլն 340 հազ. մլրդ դոլար: Այս ցուցանիշը այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդ ցուցանիշի՝ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2014թ. հունիսի վերջի դրությամբ կազմել է 8 մլրդ 489 մլն 290 հազ. դոլար, որը համեմատած 2014թ. մարտի վերջի հետ նվազել է 96 մլն 130 հազ. դոլարով:

ԱՎԾ-ն տեղեկացնում է, որ համախառն արտաքին պարտքի 40.55%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 7.24%-ը` կենտրոնական բանկում, 26.34%-ը` ավանդային կազմակերպություններում, 16.99%-ը` մասնավոր հատվածում, իսկ 8.88%-ը` տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են՝ միջֆիրմային վարկերի տեսքով:

2014թ. հունիսի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 3 մլրդ. 780 մլն 950 հազ. դոլար և 2014թ. երկրորդ եռամսյակի ընթացքում նվազել 120 մլն 800 հազ. դոլարով: 

Նույն շարքից