Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքերի տեղակայման համար օգտագործելու վերաբերյալ՝ ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ կոալիցիային աջակցելու նպատակով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել թուրքական կողմի հետ ամերիկյան հրամանատարության անդամների, այդ թվում՝ ԱՄՆ զինված ուժերի կոնտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալլենի կապերի ընթացքում:
Մամուլի տեղեկությամբ՝ առաջիկա 3 շաբաթների ընթացքում «Ինջիրլիք» կփոխադրվի երկու Raper անօդաչու թռչող սարք: