Միջազգային 

22 տարի, ցավոք, մենք չկարողացանք սովորել, թե ինչպես պետք էր կառավարել երկիրը. Բիձինա Իվանիշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին վարչապետ «20/30» վերլուծական հաղորդման հաղորդավար Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությամբ՝ այսօր Վրաստանում յուրահատուկ ժամանակ է, երբ ԶԼՄ-ները կարող են ազատորեն լուսաբանել իրադարձությունները: Այս մասին նա ասել է GDS հեռուստաալիքի ուղիղ եթերում:



«Պետք է նշել ազատ ԶԼՄ-ների առկայության անհրաժեշտությունը: Մենք դա ստացել ենք 2012 թ. ընտրություններից հետո: ԶԼՄ-ները բացարձակապես ազատ և անկախ են, նկատի ունեմ՝ պետության կողմից: Տերերի ազդեցությունն առանձին վերլուծության հարց է, և դրա վրա կանգ չեմ առնի»,- ասել է Իվանիշվիլին:



Նրա խոսքով՝ «եթե բնակչությունը ճիշտ չգնահատի մեր իրական հնարավորությունները և ավելին պահանջի իր իսկ ընտրած կառավարությունից, մենք կարող ենք նոր տեսակի դժբախտություններ ստանալ»:



«Նկատի ունեմ՝ 22 տարի, ցավոք, մենք չկարողացանք սովորել, թե ինչպես պետք էր կառավարել երկիրը, մենք փորձ չունեինք և մեզ վրա փորձեցինք դժբախտությունների բոլոր տեսակները, մեզ վրա փորձեցինք քաղաքացիական պատերազմ, հետո՝ քանդված երկիրը և զանգվածային կոռուպցիան, և եթե հիշենք երրորդ կառավարությունը, ամենամեծ դժբախտությունը, ամեն ինչ միասին վերցրած, ստացան բռնարար կառավարություն, և այսօր մտադիր չեմ վերլուծել, թե ինչ է արել «ազգային շարժումը» 9 տարի»,- նշել է Իվանիշվիլին:

Նույն շարքից