Միջազգային 

Առանց բամբասանքների ձանձրալի է. Պուտինը՝ առողջության հետ կապված ասեկոսեների մասին

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է իր առողջության հետ կապված լուրերը: Նրա խոսքով՝ «առանց բամբասանքների ձանձրալի կլիներ», գրում է ria.ru-ն:


 

Ավելի վաղ մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Պուտինը հավանաբար հիվանդացել է, քանի որ տեղափոխվել է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների միջև նախատեսված հանդիպումը, իսկ ինքը՝ Պուտինն արդեն մի քանի օր չի հայտնվել հանրության առաջ:

 


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր Պուտինի հիվանդության մասին տեղեկությունը: Ավելի ուշ Պեսկովը հայտնել էր Bloomberg գործակալությանը, որ նախագահը լավ առողջական վիճակում է գտնվում:

 


Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է անցկացնում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ:

Նույն շարքից