Միջազգային 

Բելառուսի իշխանությունները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել են այցելել Բելառուս

analitik.am

Բելառուսի իշխանությունները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել են այցելել Բելառուս: ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Մինսկում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Վատիկանի պետական քարտուղար Պյետրո Պարոլինը:



«Բացի քրիստոնյա համայնքի կողմից ցանկությունից՝ Բելառուսի պետական իշխանության բոլոր ճյուղերի կողմից հրավեր կա Ֆրանցիսկոս պապին՝ այցելել Բելառուս»,- ասել է կարդինալը:


 

Նա նշել է, որ Բելառուսի կաթոլիկ համայնքն արժանի է դրան՝ հաշվի առնելով «տառապանքների և կրոնական կյանքի վերականգնման ու զարգացման փորձը, որն ապրել է այդ համայնքը»: Կարդինալը նաև հույս է հայտնել, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն, որպեսզի Հռոմի պապը կարողանա պատասխանել բելառուսցի հավատացյալների ցանկությանն ու ընդունել իշխանությունների հրավերը:

 

 

Պարոլինը նաև ասել է, որ Մինսկ իր այցի ընթացքում քննարկվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Վատիկան այցի հնարավորությունը:

 

 

Նույն շարքից