Միջազգային 

Հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ տարածքով ման էր տալիս մեքենայով. Ղրղզստանի նախագահ

analitik.am

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վատ ինքնազգացողության մասին հաղորդագրությունները, գրում է gazeta.ru-ն:


 

«Ռուսաստանի նախագահը ոչ միայն քայլում է, այլև՝ վարում»,- հայտարարել է Աթամբաևը:


 

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում սկսվել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ:

 


«Հենց նոր Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ տարածքով ման էր տալիս մեքենայով, հենց ինքն էլ նստած էր ղեկին: Դա ասում եմ, որ բամբասանքներ չլինեն… Ինչպես ասում են՝ թող հույս չունենան»,- ընդգծել է Ղրղզստանի նախագահը:


 

 

Նույն շարքից