Միջազգային 

ԵՄ-ն ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել սահմանափակող միջոցառումներ սահմանել Ղրիմի նկատմամբ

analitik.am

ԵՄ-ն կշարունակի Ղրիմի չճանաչման իր ռազմավարության իրագործումը, «այդ թվում՝ թերակղզու նկատմամբ արգելող միջոցառումների աջակցությամբ»: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի ԱԳՆ ղեկավարների մակարդակով Ռուսաստանին Ղրիմի բռնակցման 1 տարին լրանալու կապակցությամբ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:



«ԵՄ-ն ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում նման սահմանափակող միջոցառումներ սահմանել Ղրիմի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:



Փաստաթղթում նաև ասվում է, որ ԵՄ-ն մտահոգված է «Ղրիմում ռազմական ներկայության աճով և մարդու իրավունքների խախտումներով՝ ներառյալ խոսքի ազատության խախտումները և փոքրամասնությունների մաս կազմող անձանց հետապնդումները»,- ասվում է հայտարարության մեջ:



ԵՄ Խորհուրդը դատապարտել է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին և հաստատել աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Նույն շարքից