Միջազգային 

Թուրքիայի բուհական ընդունելության քննությունների հարցաթերթիկներում առկա է «գյավուր» բառը

analitik.am

Թուրքիայի բուհական ընդունելության քննությունների ժամանակ խտրականություն քարոզող և այլատյացություն պարունակող հարցաթերթիկներ են եղել, որոնք էլ իր էջերում է ներկայացրել «Ակօս» շաբաթաթերթը:



Քննության ժամանակ կիրառված հարցաթերթիկներից մեկում օգտագործվել է «գյավուր» (մուսուլմանների կողմից քրիստոնյաներին տրված վիրավորական անուն-խմբ.) արտահայտությունը, ինչն էլ քննադատության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում:



Մասնավորապես, թեստային համակարգով քննության ժամանակ նշվել է, թե ինչպես է մի քրիստոնյա դիմել արդարադատության մարմիններին այն բանից հետո, երբ մի մուսուլման նրան «գյավուր» է ասել: Ըստ թեստի` քրիստոնյան պնդել է, թե արգելված է «գյավուրներին գյավուր կոչել», և դիմել է օսմանյան իրավապահներին վեճը լուծելու համար: Հարցաթերթիկը կազմողներն իրավիճակը ներկայացնելուց հետո 4 տարբերակից առաջարկում են ընտրել ճիշտ տարբերակը, որով էլ քրիստոնյայի և մուսուլմանի միջև ծագած խնդիրը կարող է լուծվել:



Նշվում է, որ այս տարի քննությանը մասնակցած դիմորդների ընդհանուր թիվն անցել է 2 մլն 46 հազարը:

Նույն շարքից