Տնտեսություն 

Սամվել Ֆարմանյանը բարձրացրեց Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձերի խնդիրը

analitik.am

Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բարձրացրեց Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձերի վերանայման խնդիրը:

«Հանրային ռադիոյի աշխատակիցների աշխատավարձը միջինացված թվերով մրցունակ չեն, ի՞նչ միջոցներ եք նախատեսում այս խնդրի առնչությամբ, իհարկե, ցավոք, 2014թ-ին խնդիրը չի լուծվել, բայց ես մի փոքր առաջ եմ անցնում՝ ի՞նչ եղանակներ եք մտածում աշխատավարձերի վերաբերյալ»,- հարցն ուղղեց Հանրային Հեռուստառադիոընկերության տնօրեն Ռուբեն Ջաղինյանին:

Ֆարմանյանը նկատեց, թե իրենք պատրաստ են 2015թ-ի բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը կրկին բարձրացնել, որպեսզի լրացուցիչ միջոցներ տրամադրվեն:

Ռուբեն Ջաղինյանը համաձայնվեց, որ իսկապես այդ խնդիրը կա և հարցն իրենց ուշադրության կենտրոնում է: «Շնորհակալ կլինենք, որ գալիք բյուջեի քննակման ժամանակ այդ հարցը բարձրացնեք, քանի որ դա է միակ լուծումը»,-ասաց նա:

Նույն շարքից