Միջազգային 

ՌԴ ԱԱԾ պետը համագործակցո՞ւմ է ԱՄՆ-ի հետ

analitik.am

ՌԴ ԱԱԾ պետ Ալեքսանդր Բորտնիկովը, ով ԵՄ-ի և Կանադայի կողմից կիրառվող պատժամիջոցների  ցուցակում է, պատահական չէ  հյուրընկալվել ԱՄՆ-ում: Նման կարծիք է հայտնել ռուս ֆինանսիստ Սլավա Ռաբինովիչն իր ՖԲ էջում: Այս կապակցությամբ նա առաջարկում է ՌԴ նախագահի գտնվելու վայրը ճշտել հենց նրանից:

 


"Դուք երբևէ տեսե՞լ եք նման սանկցիաների տակ գտնվող մարդու, ով մեկնի ԱՄՆ: Նման դեպքում վիզա երբեք չի տրամադրվի, բացառությամբ այն  բացառությունների, որոնք կապված են ԱՄՆ ազգային հետաքրքրությունների հետ: Չե՞ք հավատում, ինքներդ փորձեք  ", – ասել է նա:



Ֆինանսիստն ընդգծել է, որ Բորտնիկովը ներառված չէ ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում, չնայած պետք է այնտեղ լիներ: Վաշինգտոնը չէր կարող ԻԳԻԼ-ի հետ պայքարում համագործակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն կարող էր աշխատել ԱԱԾ պետի հետ:

 

"Երբեք և ոչ մեկին դեռևս չի հաջողվել անպատիժ շանտաժի ենթարկել   ԱՄՆ-ին ատոմային զենքով: Պուտինն անցավ բլեֆների սահմանագիծը:  Դիմա Կիսելյովը նրա հետ միասին, իսկ Բորտնիկովը՝ ոչ ", – շարունակել է նա: 


Ռաբինովիչի կարծիքով ՌԴ նախագահին աթոռից կարող էր գցել միայն ՌԴ ԱԱԾ-ն:

 

 

"Հենց այդ պատճառով էլ Բորտնիկովի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ, որոնք չունեն պատուհան, բայց  փոքրիկ պատուհան, ամեն դեպքում,  կա", –եզրափակել է նա:

 


Նշենք, որ փետրվարի 25-ին Ջոն Քերին բացատրել ՌԴ ԱԱԾ պետ Բորտնիկովի նկատմամբ  ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ չկիրառելը. ՛՛ Արևմուտքում յուրաքանչյուր կառավարություն իր սեփական որոշումն է ընդունում պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ՛՛,- ասել էր նա:  

 

 

Հիշեցնենք, որ Պուտինը չի երևում հասարակության առջև մարտի  6-ից, իսկ նույն ամսվա 11-ին էլ հայտնի դարձավ, որ նա հետաձգել է այցը Ղազախստան, որը պետք է կայանար  մարտի  12–13-ը:   Reuters-ի տեղեկություններով Պուտինը առողջական խնդիր ունի, սակայն այս լուրը հերքվել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից, ով ասել է, որ Պուտինը որևէ առողջական խնդիր չունի: Պեսկովը նաև նշել է, որ Պուտինը բավականին ծանրաբեռնված գրաֆիկ ունի, նա մշտապես հանդիպումներ է անցկացնում, սակայն ոչ բոլորն էլ հրապարակային:


Նույն շարքից