Միջազգային 

Վրացական Տաբացկուրի գյուղի բնակիչները դատական գործընթաց են սկսել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ

analitik.am

Վրացական Տաբացկուրի գյուղի բնակիչները դատավարության մեջ են Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի հետ, տեղեկացնում է Грузия online-ը:


 

Տեղի բնակիչները պահանջում են չեղարկել Վրաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից հայ պատգամավորին տրված արտոնագիրը, համաձայն որի սահմանափակվել է Տաբացկուրի լճում ձկնորսությունը:


 

Գյուղացիները նշում են, որ իրենց եկամտի միակ աղբյուրը ձկնորսությունն է: Պարզվում է, որ 2010 թվականի սեպտեմբերին լիճը վաճառվել է աճուրդով, որին մասնակցել է միայն մեկ ընկերություն, որի 90%-ը պատկանում է հենց Վարդան Այվազյանին:


 

Գյուղացիները պնդում են, որ ընկերությունը սկսել է ոչնչացնել ձկները: Մասնավորապես՝ Սևանից 80 տոննա խեցգետին են բերել ու լցրել Տաբացկուրի լիճը, իսկ խեցգետինները սնվում են ձկնկիթներով:Նրանց տվյալներով՝ դրանից հետո 13 տեսակի ձուկ է ոչնչացվել:


 

«Չնայած արգելքին՝ մենք երբեմն ձուկ որսում ենք, քանի որ ձկան վաճառքը մեր գոյության հիմնական աղբյուրն է: Սակայն լճում ձուկ գրեթե չի մնացել: Այսքան տարի մենք ապրել ենք դրանով, և մի հրաշալի օր Վարդան Այվազյանը հայտարարում է, որ լիճն իրեն է պատկանում, և մենք պետք է դադարեցնենք ձկնորսությունը», - ասել է տեղի բնակիչ Լավրենտի Մուրադյանը:

 

Նա նշել է, որ գյուղացիները բազմիցս դիմել են տեղի իշխանություններին, սակայն՝ ապարդյուն:

 

 

Մուրադյանի խոսքով՝ տեղի բնակիչները պատրաստ են գնել արտոնագիրը, եթե նոր աճուրդ տեղի ունենա:

 


Տեղի բնակիչներն ասում են, որ հայ պատգամավորը լավ հարաբերությունների մեջ է եղել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ:

 


«Վրաստան» թերթի խմբագիր ու Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վան Բայբուրթը դրական է բնութագրում Այվազյանին և նշում է, որ նա լիճն օրինական ճանապարհով է ձեռք բերել:

 

«Վարդան Այվազյանը մեր մարդն է ու լավ ընկեր է: Նա ինքը ծնունդով Տաբացկուրիից է և չէր արգելի ինչ-որ բան տեղացիներին: Այվազյանը մեր երկրի լավ բարեկամն է, և ես գիտեմ, որ նա օրենք չի խախտել», -ասել է նա:

Նույն շարքից