Միջազգային 

Ղրղըզստանի նախագահի հետ հանդիպել են երկու տարբեր մարդիկ

analitik.am

Ռուսական rusjev.net կայքը գրում է. 


Մինչ բոլորը գուշակություններ էին անում, թե որտեղ է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես և սպասվում էր, նա հայտնվեց նախատեսվածի նման, այսինքն որոշ հեռավորության վրա, բայց այն բավարար էր, որպեսզի կարելի լիներ ուշադիր զննել նախագահին: Պուտինը ոչ միայն հայտնվեց, այլ մեկնեց Սանկտ Պետերբուրգ, որպեսզի չխախտի Ղրղըզստանի նախագահի «խիտ ժամանակացույցը»:



Բայց խնդիրն այն է, որ Ղրղըզստանի նախագահի հետ հանդիպել են երկու տարբեր մարդիկ: Տեսեք, թե ինչպես  հանդիպման ընթացքում փոխվել են Վլադիմիր Պուտինի փողկապի գույները, ինչպես նաև նրա դեմքի գույնը: Սա ոչ թե դավադրության տեսություն է, այլ նախագահի վարչակազմի խնդիր: 



Ղրղզստանի  նախագահի հետ հանդիպումը, «ամուր ձեռքսեղմումը» եղել են ցուցադրական բնույթի: Լրագրողներին այս ողջ ընթացքում կանգնեցրել են բավական հեռավորության վրա, նրանց մեծամասնությանը հնարավորություն չի տրվել մոտենալ նախագահական շարասյանը: 


 

Սա ՌԴ նախագահի Պուտինի «երկվորյակի» առաջին արկածը չէ: Հարկ է հիշել, նաև անցյալ տարի փոքրահասակ Պուտինին Ղրիմում, ինչպես նաև տարօրինակ քայլվածքով Պուտինին Մինսկում բանակցությունների ընթացքում: Իսկ այս անգամ պարզապես բացակայում էին երկու միանման փողկապները: Կամ պարզապես ՏԱՍՍ գործակալությունը կրկին անգամ հրամցրել է նախագահի հին լուսանկարը:

 

 

Նույն շարքից