Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,Իրաքի Տիգրիթ քաղաքի համար կառավարական ուժերի ու ԻՊ գրոհայինների ռազմական գործողությունների հետեւանքով ամբողջովին քանդվել է նախկին նախագահ Սադամ Հուսեյնի գերեզմանը:
Սակայն տվյալների համաձայն, դեռեւս նախօրդ տարում տեղի բնակիչները Հուսեյնի աճյունը տեղափոխել ու հուղարկավորել էին անվտանգ տեղում:
Ներկայումս գերեզմանոցը հիշեցնում է հողակույտ:
Շիա հրամանատարներից մեկի հաղորդմամբ հենց այս հատվածում են կենտրոնացվել գրոհայինների հիմնական ուժերը, ինչն էլ հանդիսավել է գերեզմանի ավերմանը:
Հիշեցնենք, որ Իրաքի 3 հզ զինվորականներ ու 20 հզ աշխարհազորայիներ հարձակում են սկսել ԻՊ վերահսկողության ներքո գտնվող Տիգրիթ քաղաքի ուղղությամբ, որն ունի կարեւոր ռազմաստրատեգիական նշանակություն: