Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Չինաստանը շարունակելու է ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ:
Այդ մասին հայտնել է Չինաստանի պետական խորհրդի ղեկավար Լի Կեցյանը, նշելով, որ երկրի կոմկուսն ու կառավարությունը շարունակելու են ակտիվ պայքար ծավալել կոռուպցիոն դրսեւորումների դեմ:
Նրա խոսքերով, այդ նպատակով ընդունվել են հակակոռուպցիոն ծրագրային մի շարք միջոցառումներ, ինչի շնորհիվ նպատակ է դրվել բարձրացնել պայքարի արդյունավետությունն ու երկրում հաստատել իրավական կարգեր, վերահսկողություն ու կարգուկանոն հաստատել կառավարող կուսակցության ու կառավարության ղեկավար մարմիններում: