Միջազգային 

Բրազիլիայի միլիոնավոր բնակիչներ պահանջել են նախագահի հրաժարականը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Բրազիլիայի տասնյակ քաղաքներում անցկացվել են բողոքի ցույցեր, որի ընթացքում միլիոնավոր քաղաքացիներ պահանջել են երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը:

 

Ցուցարարները նախագահին մեղադրել են երկրի տնտեսական ճգնաժամի ու աննախադեպ կոռուպցիայի աճի համար, ինչպես նաեւ պահանջել են մանրաքրկիտ հետաքննություն սկսել նավթաարդյունաբերության ոլորտում, որը թաղված է կոռուպցիայի ճիրաններում:

 

Բողոքի ակցիաներն իրականացվել են երկրի 83 քաղաքներում: Ամենախոշոր միջոցառումներտ տեղի են ունեցել Սան-Պաոլոյում, որտեղ կենտրոնացված են երկրի ընդդիմադիր ուժերը:

Տվյալների համաձայն կոռուպցիայի ու կաշառքների արդյունքում երկրի բյուջեն միայն մեկ գործարքի հետեւանքով կորցրել է 3,8 միլիարդ դոլար:

 

 

 

Նույն շարքից