Միջազգային 

Վատիկանը պաշտպանել է ԻՊ գրոհայինների դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ՄԱԿ-ում վատիկանի գործերի հավատարմատար Սիլվանո Թոմազին պաշտպանել է ԻՊ գրոհայինների դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտությունը:

Նրա խոսքերով, անհրաժեշտ է վերջ դնել ցեղասպանությանն ու ԻՊ գրոհայինների դեմ ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ վերջ դնելով ողբերգությանը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նախ գործի դնել բոլոր քաղաքական լծակներն արյունահեղության դադարեցման համար, սակայն, դրանց անարդյունավետության դեպքում չարի դեմ իրականացնել ռազմական գործողություններ:

Հիշեցնենք, որ նախօրդ ամսում ԻՊ գրոհայինները առեւանգել էին 220 քրիստոնյաների, իսկ Լիբիայում մահապատժի ենթարկել 21 եգիպտացի ղպտիղ ձկնորսներին:

 

 

Նույն շարքից