Միջազգային 

Պորոշենկոյի կարծիքով մինսկյան համաձայնությունները չեն գործում

analitik.am

Ինչպես հաղորդում է գերմանական Bild պարբերականը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ հակամարտության կարգավորմանն ուղղված մինսկյան համաձայնությունները չեն գործում:

 

Նրա խոսքերով, մինսկյան համաձայնությունները միայն որոշակի հույս են ներշնչում, սակայն, իրականություն չեն կարող դառնալ:

Պորոշենկոն հայտնել է, որ աշխարհազորայինները դեռեւս շփման գծից դուրս չեն բերում ծանր զինատեխնիկան ու խոչընդոտում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության մուտքը հակամարտության գոտի:

 

Նրա շեշտադրամբ, Ուկրաինան կատարում է իր առջեւ դրված բոլոր պարտավորությունները ու պահպանում հրադադարի պայմանագիրը, այնինչ, աշխարհազորայինները ընդհանուր առմամբ շուրջ 1100 անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը, ուստի անհրաժեշտ է որոշակի գործողություններ, մասնավորապես՝ խստացնել աշխարհազորայիններին օժանդակող Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Վերջում նա ավելացրել է, որ անթույլատրելի է, որպեսզի 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվի Ռուսաստանում:

 

Նույն շարքից