Միջազգային 

Կուբայի արտգործնախարար. ԱՄՆ-ը ագրեսիվ քաղաքականություն է վարում Վենեսուելայի նկատմամբ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Հավանան դադապարտում է Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը:

 Այդ մասին հայտնել է Վենեսուելայում պաշտոնական այցով գտնվող Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը, նշելով, որ ԱՄՆ-ը այլեւս Լատինական ամերիկայի նկատմամբ նախկին քաղաքականությունը չի կարող վարել ու ագրեսիվ տրամադրվել Վենեսուելայի նկատմամբ:

 

Նրա խոսքերով, Կուբայի իշխանություններն իրեն օժանդակությունն են ցուցաբերելու Վենեսուելայի ժողովրդին ու կառավարությանը եւ բացառելու են ամերիկյան ագրեսիայի հնարավորությունները:

Վերջում նա ավելացրել է, որ յուրաքանչյուր ոտնձգություն Վենեսուելայի նկատմամբ, գնահատվում է հարված նաեւ Կուբային: Նա կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել միակողմանի ճնշումները ու Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:

Նույն շարքից