Միջազգային 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. Ջեն Պսակի

analitik.am

ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ուժի մեջ կմնան այնքան, քանի դեռ թերակղզին չվերադառնա Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին,-փոխանցում է BBC ռուսական ծառայությունը:



«Ռուսաստանը օգտագործել է իր զորքերը, որպեսզի ուժով հափշտակի Ղրիմը, իսկ հետո կազմակերպել է անօրինական, այսպես կոչված «հանրաքվե», փորձելով արդարացնել իր գործողությունները»,-ասել է Պսակին:



«Այս կեղծ «հանրաքվեի» տարելիցի հետ կապված ԱՄՆ-ն կրկին դատապարտում է այն, քանի որ «հանրաքվեն» ոչ թափանցիկ կամ ժողովրդավարակ, ոչ էլ կամավոր չէր»,-ընդգծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:



Ջեն Պսակին ասել է, որ ԱՄՆ-ն շարունակում են հանդես գալ ի օգուտ Ուկրաինայի ինքնիշխանությանը, նրա տարածքային ամբողջականությանը և ինքորոշմանը:

Նույն շարքից