Միջազգային 

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կանցկացվի մայիսի 29-ին Աստանայում

analitik.am

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը ծրագրվում է անցկացնել մայիսի 29-ին Աստանայում, նշված է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։


 

Նշվում է նաև, որ օրակարգի նախագծի կետերի մեծ մասը կազմում են մարդասիրական ոլորտի համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերը, օրակարգում ներառված են նաև անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։ Կառավարության ղեկավարները կքննարկեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համակարգերի ստեղծմանը, ԱՊՀ երկրների տարածք ժամանող երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառմանը։



«Անցած տարին բավականին բարդ էր Համագործակցության երկրների համար։ Պատճառներից մեկը Ուկրաինայում տիրող հասարակական–քաղաքական վիճակի սրացումն էր, մյուսը` տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները։ 2014 թվականին Համագործակցության երկրների վրա նկատելի ազդեցություն ունեցավ և այս տարի էլ շարունակում է ունենալ աշխարհում տիրող ֆինանսատնտեսական բարդ իրավիճակը»,– ընդգծված է հաղորդագրության մեջ։


Նույն շարքից