Միջազգային 

Ավելի քան 30 երկրներ հաստատել են մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին

analitik.am

ՌԴ–ում արդեն ուրվագծվում է, թե որ  պետությունների առաջնորդներն են լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի յոթանասուներորդ տարեդարձի տոնակատարություններին, մարտի սկզբին իրենց մասնակցությունը հաստատել են պետությունների ավելի քան 30 ղեկավարներ, երեքշաբթի գրում է «Իզվեստիա» թերթը։



«Հրավերներ են ուղարկվել պետությունների բազմաթիվ ղեկավարների, տարբեր կազմակերպությունների ղեկավարների։ 2015 թվականի հունվարի վերջին Կարմիր հրապարակի միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են 20 առաջնորդներ, մարտի սկզբին նրանց թիվն ավելի քան 30 է»,– հաղորդում է «Իզվեստիան»` հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարությունում առկա աղբյուրին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ 



Թերթի տվյալներով` բարձրաստիճան հյուրերի մասին տեղեկությունը կհրապարակվի ապրիլի սկզբին, բայց հայտնի է, որ Ասիայի, Մերձավոր Արևելքի երկրների, ԱՊՀ, ՀՇԿ և ԲՐԻՔՍ–ում ընդգրկված երկրների ղեկավարներն ավելի հաճույքով են ընդունում հրավերները, քան ԵՄ երկրների ղեկավարները։



«Իզվեստիայի» աղբյուրի խոսքով` ակնկալվում է Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Չինաստանի, ԿԺԴՀ–ի, Վիետնամի, Նիդեռլանդների, Հունաստանի, Եգիպտոսի, Իսրայելի ղեկավարների ժամանումը։ Հարցականի տակ է մայիսի 9–ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը։



Ինչպես հայտնում է թերթը, Ուկրաինայի մասնակցությունը նույնպես հարցական է։ Մոսկվայի շքերթին կժամանեն Գերագույն ռադայի պատգամավորները։ Մտադիր են մասնակցել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները։



Ավելի վաղ ԵՄ–ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել էր, որ Եվրամիության առաջնորդները, այդ թվում, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հրավիրված են Հաղթանակի օրվա 70–ամյակի տոնակատարությանը, Մոսկվա ժամանելու որոշումը նրանք իրենք կընդունեն։ 



Ավելի վաղ ասվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ղրիմի և Ուկրաինայի արևելքի հետ կապված իրավիճակի ֆոնին մայիսի 9–ի շքերթին իր ներկայությունն անտեղի է համարել։ Ինչպես հայտնել է ԳԴՀ ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, դրա փոխարեն Մերկելն ու Պուտինը մայիսի 10–ին միասին ծաղիկներ կդնեն Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանին։

Նույն շարքից