Միջազգային 

Բայց մենք ամաչելու ոչինչ չունենք. Բեռլինում Թուրքիայի դեսպան

analitik.am

Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Կարսլըօղլուն, խոսելով «1915-ի դեպքերի» մասին, նշել է, որ իրենք ամաչելու ոչինչ չունեն, տեղեկացնում է Hye Tert-ը։

 

 

Եվրոպացի թուրք ժողովրդավարների միության գրասենյակում ունեցած ելույթում նա նշել է, թե ոչ ոք չի կարող ասել, որ «թուրքերը պետք է ամաչեն իրենց պատմությունից» և առերեսվեն իրենց պատմությանը։


 

Նա նշել է, որ թուրքերը միշտ պատրաստ են առերեսվել իրենց պատմությանը, քանի որ այդ առումով ամաչելու ոչինչ չունեն։

 

 

Դեսպանը նշել է, որ հաջորդ շաբաթների ընթացքում թուրքերի վրա ճնշումն աճելու է՝ Հայոց ցեղասպանությունն ընդունել տալու առումով։ «Ոմանք փորձելու են ստիպել մեր երեխաներին ամաչել մեր պատմությունից, թուրք լինելուց։ Բայց մենք ամաչելու ոչինչ չունենք»,-ասել է նա։

 

 

 

Նույն շարքից