Տնտեսություն 

Հայաստանի պետական պարտքը նվազել է շուրջ 31 մլն դոլարով

analitik.am

 Հայաստանի պետական պարտքն օգոստոսին նվազել է 31 մլն 698 հազար դոլարով և կազմել 4 մլրդ 493 մլն 557 հազար դոլար: Պետական պարտքի հաշվեկշռում արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ  795 մլն 150 հազար դոլար, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է  39 մլն 208 հազար դոլարով: Ներքին պարտքը օգոստոսին կազմել է  698 մլն 408 հազար դոլար, որը հուլիսի համեմատ ավելացել է 7 մլն 511 հազար դոլարով:


Արտաքին պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության պարտքը կազմել է 3 մլրդ 333 մլն 103 հազար դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքը` 462 մլն 47 հազար դոլար: Ներքին պարտքի կառուցվածքում ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է  657 մլն 700 հազար դոլար, ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի ծավալը` 32 մլն 407 հազար դոլար:

Նույն շարքից