Միջազգային 

Ղրիմը օկուպացված չէ: Ղրիմը՝ Ռուսաստանի Դաշնության շրջանն է. Պեսկով

analitik.am

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ռուսական շրջանների թեման ենթակա չէ քննարկման օտարերկրյա գործընկերների կողմից: Այսպիսով նա մեկնաբանել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարությունը, որ ԱՄՆ պատժամիջոցները կպահպանվեն մինչ այն ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը օկուպացնում է Ղրիմը,-փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:




«Տվյալ դեպքում, ինչքան ես գիտեմ, ԱԳՆ-ն արձագանքում է Ջեն Պսակիի արտահայտություններին, ես չէի ցանկանա արձագանքել ուղղակիորեն այդ արտահայտություններին,-ասել է Պեսկովը: Ղրիմը օկուպացված չէ: Ղրիմը՝ Ռուսաստանի Դաշնության շրջանն է: Մեր շրջանների թեման ենթակա չէ քննարկման»:

Նույն շարքից