Միջազգային 

Տրանսպորտի փոխնախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 16-ին ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին և նրա գլխավորած պատվիրակությանը։



 

Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել ճանապարհատրանսպորտային ոլորտում համատեղ ծրագրերի իրականցման շուրջ տարվող աշխատանքների համար՝ նշելով, որ ապագայում ևս Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությունը կլինի նույնքան արդյունավետ։



Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին ևս շեշտել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը և նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է պահպանելու համագործակցության առկա ծավալները, հնարավորության դեպքում ավելացնելու դրանք:



Գագիկ Բեգլարյանն ու Վիլհելմ Մոլտերերին հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի Հանրապետության ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Գյումրի-Բավրա շուրջ 70կմ ճանապարհահատվածի վերակառուցման համար ԵՆԲ-ի կողմից ներդրումների հնարավորությունը, ինչպես նաև Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող խնդիրներ:



Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ նշված ծրագրերի իրականացման համար կատարված երկկողմ բոլոր աշխատանքները տվել են իրենց արդյունքները։



Կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի հաջորդ տրանշերում և «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման դեպքում պետական ու մասնավոր հատվածների ներգրավվածության հնարավորությունների և առաջարկվող պայմանների վերաբերյալ։

Նույն շարքից