Միջազգային 

ԱՄՆ-ն բացառում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը

ԱՄՆ-ն բացառում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, գրում է Deutsche Welle-ն:


 

«Նա, ով տասնյակ հազարավոր իր համաքաղաքացիներին է սպանել, իրավունք չունի որևէ դեր ունենալ իր երկրի ապագայի որոշման հարցում»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Փսակին:


 

Նախկինում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր Ասադի հետ բանակցությունների հնարավորության մասին, ինչն առաջացրել էր Վաշինգտոնի դաշնակիցների վրդովմունքը:

Նույն շարքից