Միջազգային 

Թուրքիան հրաժարվել է ստորագրել Գազպրոմի հետ նոր համաձայնագիրը

Թուրքիայի և Ռուսաստանի միջև բնական գազի գինը զեղչելուն ուղղված բանակցություններում տարաձայնություններ են առաջացել:

 


Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն ասել է, որ չնայած Ռուսաստանի կողմից 10.25 տոկոսանոց զեղչին՝ BOTAŞ-ը վերջին պահին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը:

 


Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտնել է, որ զեղչը պետք է կիրառվի որոշակի քանակի դեպքում, ինչի պատճառով էլ թուրքական կողմը հրաժարվել է ստորագրել:


 

Թուրքիայի էներգետիկայի նախարարության աշխատակիցները նշել են, որ խնդիրը հնարավոր է շտկել:

 


Փետրվարի 27-ին Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ռուսական գազը 10,25 զեղչով գնելու մասին:

 

Գազի գինը զեղչելու մասին առաջինը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում, ինչից անմիջապես հետո թուրքական իշխանությունները հայտարարել էին ավելի մեծ զեղչի հասնելու համար բանակցությունները շարունակելու մասին:

Նույն շարքից