Միջազգային 

Հունաստանի վարչապետը Մոսկվա կայցելի ապրիլի 8-ին` մայիսի 9-ի փոխարեն

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 


Հունաստանի նախարարների կաբինետի ղեկավարի այցը Կրեմլ կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:


 

Փետրվարի 5-ին Աթենքի տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ Ցիպրասը մտադիր է այցելել Մոսկվա՝ Մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու:


 

 

Նույն շարքից