Միջազգային 

Վրաստանում ենթադրաբար մինչև աշուն կբացվի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն

analitik.am

Վրաստանում ենթադրաբար մինչև այս տարվա աշուն կբացվի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլին:



Վրաստանում ուսումնամարզական կենտրոնի բացումը ծրագրվում է միջոցառումների փաթեթի շրջանակներում՝ հաջակցություն ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտման, որը հաստատվել է 2014թ. սեպտեմբերին Ուելսում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ: Կենտրոնում կանցկացվի դաշինքի և ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողների նախապատրաստություն:



«Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ ուսումնական կենտրոն ստեղծելու համար ենթակառուցվածքը գնահատելու նպատակով Վրաստանում են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Երեքշաբթի օրը երկրի պաշտպանական գերատեսչությունում նրանք քննարկել են մանրամասները:



«Մոտավորապես մինչև աշուն մենք արդեն ծրագրում ենք ստեղծել կենտրոնը, այդ գործընթացի համար որոշակի շրջան է պետք»,- հանդիպումից հետո մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիրսիաշվիլին:

Նույն շարքից