Միջազգային 

Պուտինն այս շաբաթ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունի. մամուլի խոսնակ

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ Արդյունաբերողների և գործարարների միության հետ կքննարկի երկրում տիրող տնտեսական վիճակը, կստորագրի պայմանագիր Հարավային Օսիայի հետ, ինչպես նաև Աստանայում կհանդիպի Ղազախստանի և Բելառուսի իր գործընկերների հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:



 

«Ընթանում են վաղվա ռուս-հարավօսական բանակցությունների նախապատրաստությունները: Իսկ հինգշաբթի կկայանա հանդիպում բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: Նույն օրը գիշերվան մոտ նախագահը կմեկնի Աստանա, որտեղ կաշխատեն 3 պետությունների ղեկավարները` Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս»,- պարզաբանել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:



 

Մամուլի խոսնակը հայտնել է, որ այս շաբաթ Պուտինի գրաֆիկում նշված է նաև մեկ միջոցառում, որը կապված է Ղրիմի զարգացման հետ:

Նույն շարքից