Տնտեսություն 

Թուրքիան 10 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը ԵՄ երկրներ

analitik.am

2014թ. օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Թուրքիան 7 տոկոսով ավելացրել է ապրանքների ներկրումը՝ հասցնելով մինչև 19.476 մլրդ դոլարի: Այս մասին գրում է Trend-ը՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտին:

Նշվում է նաև, որ Թուրքիայում օգոստոսին 2.9 տոկոսով ավելացել է նաև արտահանումը՝ կազմելով 11.44 մլրդ դոլար:

Ընդ որում՝ Թուրքիան ԵՄ երկրներ է արտահանել 5.65 մլրդ դոլարի ապրանք, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Համաձայն հաղորդագրության՝ Գերմանիա Թուրքիայի արտահանումը կազմել է 1.137 մլրդ դոլար, Մեծ Բրիտանիա՝ 777 մլն դոլար, Իրաք՝ 647 մլն դոլար, ԱՄՆ՝ 530 մլն դոլար:

Նույն շարքից