Միջազգային 

Եվրանեսթ ԽՎ-ին ներկայացվեց «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևը

analitik.am

 

Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստին համանախագահ Բորիս Տարասյուկը, ով նաև Ուկրաինայի պատվիրակության անդամ է, ներկայացրեց «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ» բանաձևը, որն ըստ նրա, մշակվել է փոխզիջումային տարբերակով:

 

«Բանաձևը նվիրված է ընթացող պատերազմին, որ Ռուսաստանը վարում է Ուկրաինայի ժողովրդի դեմ, որը շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի և որի հետևանքով Դոնբասում մարդիկ զոհվում են, տառապում, ավելի քան մեկ ու կես մլն քաղաքացիական բնակչություն տեղահանվել են իրենց մշտական բնակության վայրից, մի քանի հարյուր հազարը փախստականներ են դարձել»,-ասաց նա:

 

Բորիս Տարասյուկը նաև նշեց, որ Ղրիմը օկուպացվել է և ապօրինի կերպով միացվել ՌԴ-ին: Նա նշեց, որ  պետք է ամեն ձևով նպաստել, որպեսզի ՌԴ-ն հանի իր զորքերը Ուկրաինայից և նպաստի  խաղաղության հաստատմանը:

 

«Կոչ եմ անում խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատվիակներին կողմ արտահայտել այս բանաձևին»,-ասաց նա:

Նույն շարքից