Միջազգային 

Ռուսաստանը «Միստրալ» նավերի հարցում վերջնական որոշում կընդունի մինչև մայիս

analitik.am

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների ճակատագրի մասին վերջնական որոշում կընդունի մինչև ընթացիկ տարվա ապրիլի վերջ:

 Այս մասին հայտարարել է «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:

 

Նրա խոսքերով՝ Մոսկվան ու Փարիզն ակտիվորեն բանակցում են այդ հարցի շուրջ. «Ժամանակային շրջանակները դեռևս թույլ են տալիս բանակցություններ վարել և անհրաժեշտության դեպքում փոխզիջումներ գտնել: Վերջնական որոշմանը մենք կսպասենք մինչև մայիս»:

Իսայկինը հավելել է, որ Ֆրանսիան ամեն դեպքում հարկադրված կլինի վերադարձնել ուղղաթիռակիրների համար տրված գումարները:

 Մարտի 11-ին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է պատասխանատվություն կրել «Միստրալ» նավերը չհանձնելու համար, և որ դա Ֆրանսիայի ինքնիշխան որոշումն է: 

Նույն շարքից