Միջազգային 

Աբխազիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

analitik.am

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան հրաժարական է տվել: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Բուտբան.

«Ես պաշտոնական դիմում չեմ գրել հրաժարականի մասին, ես նախագահին միայն իրազեկել եմ վարչապետի պաշտոնից իմ հեռանալու մասին»:

Երբ նրան հարցրել են հեռանալու պատճառների մասին, Բուտբան ընդգծել է, որ այլևս իմաստ չի տեսնում իր աշխատանքը շարունակելու մեջ. «Իմ բոլոր լիազորությունները փոխանցվել են նախագահի աշխատակազմին: Ասում են, որ նախագահն արդեն իսկ հրապարակել է համապատասխան հրամանը, սակայն ես չեմ տեսել այն»:

 

 Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան իր հրամանով Բուտկբային արդեն իսկ ազատել է վարչապետի պաշտոնից: Վարչապետի գործառույթները ժամանակավորապես իրականացնում է առաջին փոխվարչապետ Շամիլ Աձինբան: Բուտբան Աբխազիայի կառավարությունը գլխավորել է 2014 թվականի սեպտեմբերի վերջին: 

Նույն շարքից