Միջազգային 

ԱՄՆ պետդեպարտամենտը մեկ շաբաթ է մի փաստաթո՞ւղթ է փնտրում

analitik.am

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Պսակիին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրել է՝ արդյոք նա տեղյակ է Հիլարի Քլինթոնը պաշտոնը թողնելուց հետո ստորագրել է  OF-109 անվանումն ունեցող փաստաթուղթը, որը ենթադրում է, որ նա պետք է հանձնի իր աշխատանքի հետ կապ ունեցող բոլոր փաստաթղթերը: Վերոնշյալ փաստաթղթի պայմանները խախտելը հանցագործություն է համարվում: Այս մասին հայտնում է ijreview.com կայքը:


Լրագրողը նաև հարցրել է, եթե ստորագրել է, ապա որտե՞ղ կարելի է գտնել այդ փաստաթուղթը: 


Պսակին պատասխանել է, որ դեռևս տեղեկություն չունի,  աշխատանքներ են տարվում վերոնշյալ հարցը պարզելու համար:


Լրագրողն ասել է, որ դա այդքան բարդ չի, կադրերի բաժինը յուրաքանչյուր աշխատակցի մասով ունի համապատասխան փաթեթ:

 

Պսակին պատասխանել է, որ իր կարծիքով նախկին քարտուղարները ստանդարտ աշխատակիցներ չեն, լրագրողն էլ հավելել է, որ գուցե նրանք սովորական չեն, բայց փաստորեն ինչքան բարդ է այդ թուղթը գտնելը: 


Պսակին եզրափակել է խոսքը՝ ասելով, որ գիտեմ, թե ինչու եք հարցնում, բայց մենք փնտրում ենք, ես այսօր այդ հարցի պատասխանը չունեմ:


Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ում մամուլը ակտիվորեն քննարկում էր այն հարցը, որ բոլոր աշխատակիցները, այդ թվում պետքարտուղարը,  պետք է ստորագրեն վերոնշյալ փաստաթուղթը նախքան գրասենյակը լքելը:


Այժմ միայն մեկ հարց կա՝ ձեռնտո՞ւ է գտնել  այդ թուղթը, թե ոչ:

 

 

Նույն շարքից