Միջազգային 

ՆԱՏՕ-ն պահաջել է ռուսական զորքերը դուրս բերել Մերձդնեստրից

analitik.am

 

Gordonua.com-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հանդիպել է Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչի հետ:

Հանդիպման ժամանակ Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կողմ են Մոլդովայի Մերձդնեստրի շրջանից ռուսական զորքերի դուրս բերմանը. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները մշտապես աջակցել են Մոլդովայի Հանրապետությանը՝ կապված Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի խնդրի հետ՝ պահանջելով ռուսական զորքերը դուրս բերել Մոլդովայի Մերձդնեստր շրջանից»:

Ընդգծվում է, որ 1999 թվականին Ռուսաստանը պարտավորվել է իր զորքերն ու սպառազինությունը դուրս բերել Մերձդնեստրից, սակայն չի կատարել այն: 

Նույն շարքից