Միջազգային 

Զախարչենկո. Աստված երրորդություն է սիրում. Հարկ եղած դեպքում Կիեւին խաստանում ենք նոր Դեբալցեւո

analitik.am

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Մինսկյան համաձայնագրերի խախտման դեպքում Կիեւին խոստանում է արժանի հակահարված տալ ու նոր շրջապատում կազմակերպել:

 

«Ուկրաինայի նախագահը Մինսկ էր ժամանել որպես պարտվող կողմ, ուստի մենք մի շարք երաշխիքների պայմաններում նրան հնարավորություն ընձեռեցինք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Ուկրաինական կողմի հրադադարի խախտման դեպքում կան բազում հնարավորություններ նոր շրջապատումներ կազմակերպելու համար, ինչպես ասում են Աստված երրորդություն է սիրում, երկու շրջապատում արդեն եղել է»,-ասել է Զախարչենկոն:

 

Հիշեցնենք, որ ուկրաինական զինուժը նոր համալրումներ է ստանում, դեպի ռազմաճակատ են շարժվում մարդկային ուժի ու զինատեխնիկայի նոր համալրումներ:

 

Մասնավորապես Դոնեցկի ուղղությամբ աշխարհազորայինները նկատել են 34 ուկրաինական տանկերի առաջխաղացում:

Հետախուզության տվյալներով Խարկովից դեպի հակամարտության գոտի են տեղափոխվում հրետանային ու զենիթային համակարգեր, զինատեխնիկա:

 

Նույն շարքից