Միջազգային 

ԼՂՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը շահարկելու շարունակական փորձերին

Մարտի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին:



Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:



Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի շարունակական փորձերին՝ շահարկելու և ընտրովի կիրառելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի ճակատագրին։ 

Նույն շարքից